«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

«Դիվանագիտական» մտավարժանքներ

«Դիվանագիտական» մտավարժանքներ
31.03.2023 | 20:42

«Խաղաղության դարաշրջան» թեզը շատ նուրբ փոխարինվել է «էսկալացիա չի լինելու» քաղքենի հեղափոխական թեզով։

«Էսկալացիա չի լինելու» արտահայտությունը «թավշյա դեմոկրատների» շուրթերից ոչ այլ ինչ է, քան խաղաղություն մուրալու որբի ճիչ։
Սա մեզ թևաթափ անելու, մեր բոլոր դիմադրական մեխանիզմները կազմալուծելու հերթական սնանկ գաղափարախոսությունն է, որով կանաչ լույս է վառվում թշնամու համար՝ քայլ առ քայլ, անաղմուկ առաջանալ և նվաճել նոր տարածքներ։
«Էսկալացիա չի լինելու» կեղծ թեզը նապաստակի ողորմությունն է գայլի երախում, քանի որ, եթե հաշտվել ես քո նապաստակային էությանը, ապա չուտվելու միակ տարբերակը փախչելն է։ Ուստի, այս փախուստի ամենանուրբ ձևակերպումը հպարտորեն կհնչի՝ «Էսկալացիա չի լինելու» ։
Վաղուց պատմությունը չի հանդուրժում այսպիսի նապաստակություններ. դրանք, իբրև «դիվանագիտական» մտավարժանքներ, միշտ բախվում են քաղաքական շահերի դաժան ու հաստատուն պատերին և փոշիանում:

Վահե Թորոսյան

Դիտվել է՝ 4979

Մեկնաբանություններ